Իրենց գործն է

10/12/2006

«Ազգային Միաբանությունը», «Օրինաց երկիրը», «Արդարությունը» շարունակ քննադատում են իշխանություններին` Ազգային անվտանգության հայեցակարգ չունենալու համար, սակայն երեկ ամբողջ կազմով բացակայում էին քննարկումից: «ՀԺ» թղթակցի հարցին` ինչպե՞ս եք գնահատում նրանց այս մոտեցումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրենց գործն է: Մեր գործը հնարավորություն ստեղծելն էր, որպեսզի մեր հասարակության բոլոր խավերը, քաղաքական ուժերը մասնակցեն, ներկայացնեն իրենց առաջարկություններն ու տեսակետները: Եթե մարդիկ տեսակետ չունեն, ուրեմն ամբողջովին ընդունում են»: