ՀԷԿ-եր` Արաքսի վրա

10/12/2006

Իրանը եւ Ադրբեջանը մտադիր են Արաքս գետի վրա երկու նոր հիդրոէլեկտրակայան կառուցել: Ըստ Day.az-ի՝ ադրբեջանական տարածքում կառուցվող ՀԷԿ-ը կունենա 45 մեգավատտ նախագծային հզորություն: «Ռեգնումը» տեղեկացնում է, որ էլեկտրակայանների նախագծերը բնապահպանական փորձաքննություն են անցնելու։ Շինարարական աշխատանքների ընթացքում ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ գետի բուսական ու կենդանական աշխարհի պաշտպանության համար: