ԼՂՀ-ում գործող «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Պետրոսյանի պնդմամբ, ԼՂՀ-ի համար չափազանց կարեւոր է, որ Հայաստանի առաջիկա ընտրություններն անցկացվեն արդար ու ազատ: «Ղարաբաղին Հայաստանում ուժեղ իշխանություն է հարկավոր, իսկ ուժեղ իշխանությունն այն է, որին ժողովրդի մեծամասնությունը սատարում է ընտրություններից առաջ եւ հետո»,- ասել է նա: Վերջինս գտնում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը «շատ շփոթված է», իսկ «իշխանությունները գործում են հստակ ու նպատակամետ»։ Ավելին, ԼՂՀ «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը որեւէ էական տեղաշարժ չի կանխատեսում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Նման տեղաշարժ նա չի կանխատեսում նաեւ ԱԺ ընտրություններից հետո: