2007թ. հունվարի վերջին ԵԽ ԽՎ ԼՂՀ գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի նախագահությամբ տեղի կունենա Ադրբեջանի եւ ՀՀ խորհրդարանականների միջեւ հանդիպում: Հանդիպումը կկայանա ԵԽ Վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ռ. Ջոնսթոնի երեկվա հայտարարությունը: «Պետք է ձգտել բարենպաստ մթնոլորտ ստեղծել եւ այնուհետեւ քննարկել այն հարցերը, որոնց կարելի է հասնել երկխոսության միջոցով, օրինակ՝ տրանսպորտային կապերի հարցը»,- նշել է Ռասել Ջոնսթոնը: