Բուշի վարչակազմը դեմ է

18/11/2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համոզված է, որ Ջորջ Բուշի վարչակազմը վճռականորեն դեմ է ցանկացած այնպիսի օրենքի ընդունմանը, ինչը Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակ է հետապնդում: Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ Բրայզան հանդես է եկել Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի ամենամյա համագումարում եւ մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման հնարավորությունը: Մ. Բրայզան, սակայն, ավելացրել է, որ Կոնգրեսում անցկացված միջանկյալ ընտրություններից հետո իշխանությունն անցել է դեմոկրատներին, եւ ուժերի նոր քաղաքական բաշխման պայմաններում խիստ դժվար է հստակորեն կանխորոշել իրադարձությունների զարգացումը:

Ներկայացուցիչների պալատի նորանշանակ խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած օրինագիծ: