Եթե «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծն ընդունվի երրորդ ընթերցմամբ, ապա ԱԺ «Արդարություն» խմբակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Այս մասին ԱԺ երեկվա ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: