«Մենք ընկերներ ենք, դուելի չենք գնում, ոչ էլ պարզաբանումների կարիք ունենք,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, թե ինքը երբեք չի ասել, թե հենց գործուղումից Տիգրան Թորոսյանը վերադառնա՝ պատասխան է պահանջելու «Պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի քվեարկությունը չկայացած համարելու համար,- Տ. Թորոսյանն իր լիազորությունների շրջանակում իրավունք ուներ քվեարկությունը հետաձգելու: Պարզապես պետք չէ այդքան տեղիք տալ ընդդիմությանը: 5-6 ամիս հանրաքվեի մասին էին խոսում, բայց առաջին մեծ օգտվողներն իրենք դուրս եկան»: