Կոմպլեմենտարիզմի հայրը ֆիզիկոս է

21/11/2006

ԳԱԱ-ում երեկ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունն անվտանգության առումով հիմնականը եւ առաջնայինը համարում է մեր բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Իսկ ֆիզիկական անվտանգության սպառնալիք համարում է արտաքին վտանգը: «Մեր երկրի տարածքն այնպիսին է, որ միջին չափի բանակները կարող են մեկ օրում անցնել, գնալ-գալ: Սա է պատճառը: Իսկ մեր ֆիզիկական գոյության ամենից առաջին վտանգը դա արտաքին վտանգն է»,- ասել է նա: Ս. Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանն ամերիկամետ կամ ռուսամետ չէ, այլ իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը հիմնված է պետության շահի վրա ու կառուցվում է փոխլրացման սկզբունքով, ինչի համար էլ այդ սկզբունքը շեշտվում է փաստաթղթում: Իսկ քննարկման մասնակից ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանը հայտարարել է, թե փոխլրացման կամ, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմի սկզբունքն իրականում առաջացել է ֆիզիկայի բնագավառում՝ Նիլս Բորի կողմից: