ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հավաստմամբ, մինչեւ հուլիսի 22-ի ՀՀԿ հայտնի համագումարը ՀՀԿ-ն իր համար ավանդական, լուրջ քաղաքական ուժ էր: Բայց այդ համագումարից հետո, պարզվում է՝ այն դադարել է Գեղամյանի աչքին այդպիսին երեւալ: Ըստ նրա, իշխանական ուժերի շրջանում իրենք 2007թ. ընտրությունների ժամանակ իրական մրցակիցներ՝ բացառությամբ ՀՅԴ-ի, չունեն, որովհետեւ մյուս բոլորն «ապաքաղաքական, կրիմինալ-օլիգարխիկ ուժեր են»: