«Մենք դատապարտում ենք Հարություն Առաքելյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը: Հերթական բռնությունն է քաղաքական կուսակցությունների նկատմամբ: Դա արդեն մեր երկրում դարձել է օրինաչափություն: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Մենք արդեն չենք զարմանում: Ցավոք, դրանք ընդունված երեւույթներ են մեր երկրում: Եվ քանի որ չեն կանխվում, եւ այդ ավանդույթը չի խախտվում, ցավոք, մենք այսպիսի երեւույթների արձանագրողի դերում ենք լինում, ընդամենը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Վերջինս դժվարացել է ասել, թե ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ տեղի ունեցածը կոնկրետ ո՞ւմ է ձեռնտու: