Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն հանդիպել են ԵԱՀԿ հերթական նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի հետ: Հանդիպման ընթացքում համանախագահները ԵԱՀԿ նոր նախագահին տեղեկացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մինսկում կայացած հանդիպման մանրամասների մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ: