քաղաքականություն

Ձեռք մի՛ տվեք մեր մենթալիտետին

21.01.2007

Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի այն հայտարարությունը, թե դեսպանությունն ակտիվորեն աշխատելու է տարբեր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով նպաստել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կայացմանը, կարգին բարկացրել է «Սյունյաց աշխարհ» հասարակական կազմակերպությանը: Վերջինս հայտարարել է, թե որեւէ երկիր կամ դեսպանատուն իրավունք չունի միջամտել Հայաստանի անկախ Հանրապետության ներքին գործերին: Իսկապես, այդ սրիկա ամերիկացիներն արդեն համը հանում …

կարդալ ավելին

Ընտրություններին ընդառաջ

17.01.2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն (ԺՀՄԻԳ), դեսպան Քրիստիան Շտրոհալին: Այցի նպատակն է` քննարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ու Հայաստանի համագործակցությունն ու ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերը: Վ. Օսկանյանն ու Ք. Շտրոհալին ընդգծել են ԵԱՀԿ դերը ՀՀ-ում ընտրական օրենսգրքի մշակման, ընտրական …

կարդալ ավելին

Կհանդիպեն Մոսկվայում

17.01.2007

Ադրբեջանի եւ ՀՀ-ի ԱԳ նախարարների հերթական՝ հունվարի 23-ին նախատեսվող հանդիպումը տեղի կունենա ՌԴ-ի ԱԳ նախարարությունում: Բանակցություններին կմասնակցեն նաեւ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզան եւ Բեռնար Ֆասիեն:

կարդալ ավելին

Չեն բանակցում

17.01.2007

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատությանն» ասել է, թե «սահմանադրական փոփոխությունների` կեղծված հանրաքվեից հետո» ԱԺ դերն էապես բարձրացել է, եւ մեր պետության հետագա ընթացքը մեծապես պայմանավորված կլինի առաջիկա ԱԺ ընտրություններով: «Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք առանձին մասնակցելու այդ ընտրություններին: Փետրվարի 17-ին տեղի կունենա ՀԺԿ հերթական համագումարը, եւ կհստակեցվեն մասնակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել …

կարդալ ավելին

Փետրվարի 15-ին

17.01.2007

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ` արտահերթ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին Կառավարության Նիստերի դահլիճում: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Բաղդասար Մհերյանը: Ըստ նրա, համագումարի օրակարգում ընդգրկված են ԲՀԿ-ի` նոր խմբագրությամբ կանոնադրության եւ ծրագրի հաստատումն ու ընդունումը, կուսակցության նախագահի եւ քաղաքական խորհրդի ընտրությունները:

կարդալ ավելին

Ընտրվել է միակ թեկնածուն

17.01.2007

Հունվարի 14-ին Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի 2 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ հերթական ընտրություններ: Ձորաստանի համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը. 74 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 61-ը, որոնք իրենց ձայնը տվել են թեկնածուի օգտին: Նույն օրն ավագանու հերթական ընտրություններ են տեղի ունեցել Անտառաշատ համայնքում: Առաջադրված …

կարդալ ավելին

Պստիկ Վահանը

17.01.2007

ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը երեկ` անդրադառնալով Լենինի եւ Հիտլերի մասին ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի հայտարարություններին, ասել է. «Յուրաքանչյուր պստիկ մարդ չի կարող Լենինի հասցեին խոսի: Հիտլերի հետ նկարվեցին, գեներալի կոչումներ ստացան, բրուդերշաֆտ խմեցին, համբուրվեցին, զոռով-շառով կարողացան ստեղծել հայկական լեգեոնը, որը կռվում էր Սովետական երկրի դեմ, այդ թվում` նաեւ Հայաստանի: Այդ բոլորից հետո Հիտլերից էլ են դժգոհում: …

կարդալ ավելին

Հայաստանը Բելառուսի չափ ինքնուրույնություն էլ չունի

17.01.2007

Իրար համոզելու կարիք չկա, պարզ է, որ բաց սահմաններ ունենալը դրական է տնտեսական զարգացման համար: Ոմանց համար կարող է զարմանալի լինել, բայց այս խոսքերի հեղինակը ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն է: Ըստ նրա, պետք է պատրաստ լինել այդ տնտեսական հավանական փոփոխություններին: Նա նաեւ չի բացառում, որ ինչ-որ պահի Թուրքիան, քաղաքական …

կարդալ ավելին

Կհիշեցնեն կոմերիտական անցյալը

17.01.2007

Խորհրդային հատուկ ծառայությունների արխիվների բացման եւ գործակալների գաղտնազերծման թեման Հայաստանում սկիզբ առավ դեռ Ղարաբաղյան շարժման սկզբում: Անցած 18-19 տարիների ընթացքում այդ թեման մերթ մոռացվում էր, մերթ թարմացվում: Մեզ մոտ սովորաբար այն նորից ակտուալ է դառնում նախընտրական ժամանակահատվածում: Այսօր բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս անգամ էլ «հատուկ ծառայությունների գործակալների գաղտնազերծման» թեման նորից առաջնայիններից է լինելու …

կարդալ ավելին

Հարեւանություն անենք նաեւ հարեւանների հետ

17.01.2007

«Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» հասարակական կազմակերպությունը հունվարի 13-14-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով: Բավականին ներկայացուցչական այս երկօրյա գիտաժողովում զեկուցումով հանդես եկան բազմաթիվ տնտեսագետներ, հետազոտողներ ու վերլուծաբաններ, ՀՀ ներկա եւ նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձինք: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական սահմանի բացման եւ …

կարդալ ավելին

Խնդիրներդ սադրանքով մի լուծիր

17.01.2007

Երեկ այս հորդորն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին էր ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` ի պատասխան երեկ հնչեցրած Ա. Գեղամյանի բացատրություններին, թե ինչից դրդված է Գ. Ծառուկյանը ստեղծել իր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, գործարար Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծել է առաջիկա ընտրություններից հետո իր եւ …

կարդալ ավելին

Նրանք չեն դառնա 5-րդ շարասյուն

17.01.2007

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում չի բացառել, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններից հետո ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտ կանցնի: «Երկու պայման կա, որի դեպքում Դաշնակցությունը չի մասնակցի կառավարության ձեւավորմանը. առաջին, եթե Դաշնակցությունը գնահատի եւ պարզ դառնա, որ այդ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվելու միջազգային ատյանների կողմից: Երկրորդ, մենք չենք կարող …

կարդալ ավելին

Անդամ չի եղել

17.01.2007

Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը մեր թերթի նախորդ համարում իր անվան դիմաց գրված «նախկին ՀԺԿ-ական ու «Ազգային Միաբանության» անդամ» հիշատակումը համարում է անհարիր` ասելով, թե ինքը ոչ թե ՀԺԿ շարքային անդամ է եղել, այլ` հիմնադիրներից, իսկ ինչ վերաբերում է «ԱՄ»-ին, ապա ինքը երբեք այդ կուսակցության անդամ չի եղել: Նա պարզապես այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է եղել` …

կարդալ ավելին

Կոմունիստները 530.000 ձայն ունե՞ն

17.01.2007

Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀԿԿ-ն կմասնակցի միայնակ: Նրա խոսքերով, ընդդիմադիր որոշ կուսակցություններ ՀԿԿ-ին առաջարկել են ընտրություններին գնալ քաղաքական դաշինքի կազմում, սակայն «Կոմունիստական կուսակցությունը չունի դաշինք ստեղծելու կարիք, քանի որ ունի իր ընտրազանգվածը, որն իրեն չի դավաճանի»: Ռ. Թովմասյանի համոզմամբ` այդ ընտրազանգվածի մեջ են մտնում մոտ 530 …

կարդալ ավելին

Կառաջադրվի

17.01.2007

Մեր տեղեկություններով, Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնը վերստին վերապահվելու է ՀՀՌԽ գործող նախագահ Ալեքսան Հարությունյանին: Վերջինիս պաշտոնավարման ժամկետը, ինչպես արդեն հայտնի է, լրանում է հունվարի 19-ին, եւ մինչ օրս որեւէ առաջադրում այդ պաշտոնի համար չի եղել: Դեռեւս իր թեկնածությունը չի առաջադրել նաեւ Ա. Հարությունյանը, սակայն նրա հապաղումը պայմանավորված է նրանով, թե ինչ կասեն …

կարդալ ավելին

Սահմանի բացումը շահավետ է

17.01.2007

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին երեկ հայտարարել է, թե ԱՄՆ կառավարությունը կշարունակի նպաստել հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Նրա խոսքերով, սահմանի բացումը կնպաստի ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլեւ՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: «Սահմանի ապաշրջափակումը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Թուրքիայի համար»,- նշել է Է.Գոդֆրին:

կարդալ ավելին

Սպառնալիքները շարունակվել են

17.01.2007

«Հայաստանում 2006-ին մամուլի ազատության սպառնալիքները շարունակվել են, ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են եւ աչքի են ընկնում բազմակարծության պակասով»: Սա ոչ թե Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի հայտարարությունն է, այլ մեջբերում է հեղինակավոր «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության՝ նախօրեին հրապարակած զեկույցից: Այդ զեկույցում նաեւ նշված է այն …

կարդալ ավելին

Արեք, ինչ ասում ենք, այլապես փողը չենք տա

17.01.2007

Երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից ստեղծված «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը 2005թ. վերջում որոշեց Հայաստանին 236,5 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրել, ՀՀ իշխանություններն այդ որոշումը փորձեցին ներկայացնել որպես բազմաչարչար կոմպլեմենտարիզմի արդարացիության ու տարբեր ոլորտներում մեր պետության արձանագրած առաջընթացի ապացույց: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի եւ ՀՀ միջեւ նախորդ տարվա մարտին կնքված եւ սեպտեմբերին գործողության մեջ մտած համաձայնագրով …

կարդալ ավելին

«Սառեցված» եւ անհատի կարգավիճակով

17.01.2007

Մեր երկրի քաղաքական դաշտում պարբերաբար տեղի ունեցող կերպարանափոխություններով, զանազան աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական շրջադարձներով հայաստանցիներին երեւի թե արդեն դժվար է զարմացնել: Բայց գրեթե 100 տոկոսանոց համոզվածությամբ կարելի է պնդել, որ այս նախընտրական տարում տեղի ունենալիք քաղաքական եւ ֆինանսա-տնտեսական վերադասավորումները եւ զանազան ալյանսներն անակնկալի կբերեն նույնիսկ այլեւս ոչնչից անակնկալի չեկող հայաստանցի ընտրողին: Նման առաջին անկասկած սենսացիոն բնույթի …

կարդալ ավելին

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության

17.01.2007

Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Հայաստանից ներկայացված հայցով իր առաջին վճիռը, ըստ որի` Հայաստանում խախտվել է հայցվորի` Արմեն Մկրտչյանի խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը: Հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2002 թվականի մայիսին Երեւանում բողոքի ցույցից հետո վարչական տույժի ենթարկված ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Արմեն …

կարդալ ավելին