Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին երեկ հայտարարել է, թե ԱՄՆ կառավարությունը կշարունակի նպաստել հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Նրա խոսքերով, սահմանի բացումը կնպաստի ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլեւ՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: «Սահմանի ապաշրջափակումը շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Թուրքիայի համար»,- նշել է Է.Գոդֆրին: