ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատությանն» ասել է, թե «սահմանադրական փոփոխությունների` կեղծված հանրաքվեից հետո» ԱԺ դերն էապես բարձրացել է, եւ մեր պետության հետագա ընթացքը մեծապես պայմանավորված կլինի առաջիկա ԱԺ ընտրություններով: «Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք առանձին մասնակցելու այդ ընտրություններին: Փետրվարի 17-ին տեղի կունենա ՀԺԿ հերթական համագումարը, եւ կհստակեցվեն մասնակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա՝ հավելելով, որ որեւէ ուժի հետ դաշինք ստեղծելու վերաբերյալ բանակցություններ չեն տարվում: