Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը մեր թերթի նախորդ համարում իր անվան դիմաց գրված «նախկին ՀԺԿ-ական ու «Ազգային Միաբանության» անդամ» հիշատակումը համարում է անհարիր` ասելով, թե ինքը ոչ թե ՀԺԿ շարքային անդամ է եղել, այլ` հիմնադիրներից, իսկ ինչ վերաբերում է «ԱՄ»-ին, ապա ինքը երբեք այդ կուսակցության անդամ չի եղել: Նա պարզապես այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է եղել` լինելով անկուսակցական: