Կոմունիստները 530.000 ձայն ունե՞ն

17/01/2007

Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններին ՀԿԿ-ն կմասնակցի միայնակ: Նրա խոսքերով, ընդդիմադիր որոշ կուսակցություններ ՀԿԿ-ին առաջարկել են ընտրություններին գնալ քաղաքական դաշինքի կազմում, սակայն «Կոմունիստական կուսակցությունը չունի դաշինք ստեղծելու կարիք, քանի որ ունի իր ընտրազանգվածը, որն իրեն չի դավաճանի»: Ռ. Թովմասյանի համոզմամբ` այդ ընտրազանգվածի մեջ են մտնում մոտ 530 հազար կենսաթոշակառուներ, «որոնք պայքարել են կուսակցության համար եւ շարունակում են վստահել նրա գաղափարախոսությանը»: