Ընտրություններին ընդառաջ

17/01/2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն (ԺՀՄԻԳ), դեսպան Քրիստիան Շտրոհալին: Այցի նպատակն է` քննարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ու Հայաստանի համագործակցությունն ու ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերը: Վ. Օսկանյանն ու Ք. Շտրոհալին ընդգծել են ԵԱՀԿ դերը ՀՀ-ում ընտրական օրենսգրքի մշակման, ընտրական մարմինների վերապատրաստման ու նրանց փորձագիտական աջակցության ցուցաբերման հարցում: