ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հունվարի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում վերջիններս անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մոտ ապագայում տարածաշրջան կատարելիք այցին, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա ընդհանուր վիճակին: