Կիրակի օրը Չարենցավանում անցկացված քաղաքապետի ընտրություններում հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը: Նախնական տվյալների համաձայն, նրա օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների շուրջ 90 տոկոսը: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզը ղեկավարում է Հակոբ Շահգալդյանի հայրը` ՀՀԿ անդամ Կովալենկո Շահգալդյանը: