Լակոնիկ պերճախոսություն

31/01/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Հայաստանի քաղաքական դաշտը վերջապես թեւակոխում է այսքան երկար սպասված եւ վաղօրոք ազդարարված նախընտրական ժամանակաշրջան: Քիչ թե շատ լուրջ հավակնություններ ունեցող քաղաքական բոլոր կուսակցությունների գրասենյակներում եռում է նախաքարոզարշավային աշխատանքը՝ ցուցակների կազմում, մեծամասնականների առաջադրման որոշումներ, հնարավոր դաշինքների մասին հրապարակային ակնարկներ, հերքումներ եւ այլն:

Իհարկե, քարոզարշավի պարտադիր եւ անբաժանելի մասն են կազմում նախընտրական կարգախոսները, որոնց ստեղծման հիմնական բանաձեւն է` ամբոխահաճո սուտ + կարճ ու դիպուկ ձեւակերպում: Այս խնդիրը լուծելու համար կամ մոբիլիզացվում է սեփական «գորշ նյութը» (առկայության դեպքում), կամ էլ հրավիրվում են նորաթուխ PR մասնագետներ:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ հանկարծ մեր քաղաքական գործիչների մոտ անհույս նիրհից արթնանում է վաղուց մոռացված եւ իրենց գործունեության համար անիմաստ եւ վտանգավոր համարվող խիղճը, եւ մեր քաղաքական կուսակցությունները ինքնաքննադատորեն, ինքնախարազանմամբ եւ անկեղծությամբ են ընտրում իրենց նախընտրական կարգախոսները:

Եվ այսպես:

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն – «Ընտրեք չարյաց փոքրագույնը» կամ` «Աստված էլ բեթարից ազատի»:

2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – «Սիլա եստ – ումա նե նադո» կամ` «Նախագահը` մեզ, կարտոլը` ձեզ»:

3. Հայ Հեղափոխական Դաշնակցություն – «Հին ընկերները պաշտոն են ուզում» կամ` «Փոխեք գոնե մեր կյանքը»:

4. «Օրինաց երկիր» կուսակցություն – «Բավարարեք մեր հիվանդ ամբիցիաները» կամ` «Արթուրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր» կամ էլ` «Մենք բացահայտել ենք կույս մնալու, բայց հաճույք ստանալու գաղտնիքը»:

5. Ժողովրդական կուսակցություն – «Քվեարկիր երգով» կամ` «Բաղաձայն ընտրություն» կամ էլ` «Կուսակցությունն այդ ես եմ»:

6. Հայաստանի ժողովրդական կուսակցություն – «Քվեարկիր, որ փոշմանես»:

7. Միավորված աշխատանքային կուսակցություն – «Նախագահը մեր անունն էլ ա տվել»:

8. «Ազգային Միաբանություն» կուսակցություն – «Ես դհոլ չեմ, այլ հարվածային գործիք» կամ` «Այս անգամ իմ լռությունը ձեր վրա թանկ կնստի», կամ էլ` «Իշխանության են գալիս քաղաքի տղեքը»:

9. «Դաշինք» կուսակցություն – «Կարդացեք «Իրավունք» շաբաթաթերթ» կամ` «Մենք խոսում ենք առանց փակագծերի»:

10. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – «Այդ Սարգսյանը ես եմ»: «Վելիկա Ռոսիա, ա օտստուպատ նեկուդա»:

11. «Հզոր Հայրենիք» կուսակցություն – «Քցվենք միասին»:

12. Հայոց Համազգային Շարժում – «Շարժենք անշարժը»:

13. Հայաստանի կոմունիստական կուսակցություն – «Ուրվականը վերադառնում է»:

14. Ազգային ժողովրդավարների միություն – Կրկին փորձենք»:

15. «Սահմանադրական իրավունք» միություն – «Հրանտն իմ ընկերն է, բայց «Օրինաց երկրին» ավելի շատ եմ սիրում»:

16. «Ժառանգություն» կուսակցություն – «Հույսը վերջինն է մեռնում»:

17. «Հանրապետություն» կուսակցություն – «Մեթյու Բրայզային առաջինը մենք ենք տեսել»:

18. Հայաստանի երիտասարդական կուսակցություն – «Մենք վաղուց չափահաս ենք»:

19. Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսակցություն – «Լենին, պարտիա, դեմոկրատիա»:

20. Հայաստանի առաջադիմական կուսակցություն – «Կկատարենք ցանկացած պատվեր»:

21. «Միավորում հանուն Հայաստանի» – «Մեր մուրազը մնաց փորում»:

22. «Այլընտրանք» միավորում – «Մենք գալիս ենք Նիկոլի թվից»:

23. Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցություն – «Սամ դուռակ»:

24. «Նոր Ժամանակներ» կուսակցություն – «Դուլակ դուլակա վիդիտ իզ դալեկա»:

Եվգենի Պետրոսյան ոճով՝ «Գելափ-Սոցիոմետր» գրուպ