Բողոքելու են

28/01/2007

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամներին «ելույթի հնարավորությունից զրկելու համար» Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարությունը պատրաստվում է բողոք հղել ԵԽ ԽՎ-ին: Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի կարծիքով, ադրբեջանցի պատգամավորներին դիտավորյալ են զրկել ելույթի իրավունքից: