Կարելի է բողոքարկել

21/01/2007

Նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները ենթակա են դատական կարգով բողոքարկման: Հիշեցնենք. որ հայցով Սահմանադրական դատարան էին դիմել ԱԺ 30 պատգամավորներ` պնդելով, որ սպառողին դատական կարգով բողոքարկման իրավունքից զրկելը հակասում է երկրի Սահմանադրությանը: