Մասնավոր ա՞յց, թե՞…

21/01/2007

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, Ռոբերտ Քոչարյանը երեկ մեկօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Նախատեսված էր, որ Ռ. Քոչարյանը Երեւան կվերադառնա երեկ երեկոյան: «Ազատություն» ռ/կ-ի ռուսաստանյան աղբյուրների տեղեկություններով՝ նախատեսված է Ռ. Քոչարյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է իրավիճակը Հայաստանում` կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Նախատեսված է քննարկել նաեւ էներգետիկ հարցեր, այդ թվում` կապված «Գազպրոմի» հետ: Նույն աղբյուրների համաձայն՝ Ռ. Քոչարյանի այցը նախապատրաստվում էր դեկտեմբերի 22-ից: