Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը երեկվանից թափուր է: Խորհրդի արդեն նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանն ընտրվել էր 2003թ. հունվարի 8-ին, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը հաշվարկվել է 2001թ. հունվարի 19-ից` 6 տարով. այդ օրը խորհրդի նախագահ էր ընտրվել Տիգրան Նաղդալյանը: Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, թափուր տեղի առկայության դեպքում խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է ՀՀ նախագահին, ով մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։ Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։ Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է խորհրդի անդամ։