Հավանաբար փետրվար ամսից հակակրիմինալ շարժման շրջանակներում կսկսեն հրապարակային գործողություններ իրականացվել: Երեկ այս մասին հայտարարել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Միաժամանակ նա հավելել է, որ եթե հակակրիմինալ շարժման շրջանակներում «այդ պրոցեսը չգնա, ՆԺԿ-ն միանշանակ դա անելու է: Խոսքը փողոցային ակցիաների մասին է»: Հիշեցնենք, որ փետրվար ամսից հանրահավաքներ անելու մտադրության մասին հայտարարել է նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: