Նոր պաշտոն

27/12/2006

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանն` ի դեմս Մ.Խաչատրյանի, որոշում կայացրեց եւ կալանքից ազատեց սպանության մեջ մեղադրվող, ցմահ դատապարտված Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին: Մեր տեղեկություններով՝ Մհեր Խաչատրյանին Վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու պատճառը Վերաքննիչում տիրող «բարդակը» սանձելու նպատակ ունի: Ի դեպ, Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի այլեւս նախկին նախագահը Տիգրան Սարգսյանն էր, որի նախագահության ժամանակ դատարանում որոշ դատավորներ նիստերը վարում էին փողոցային վիճաբանությանը բնորոշ սցենարներով: