Երեկ ԱԺ-արտահերթ նիստում մի քանի պատգամավորների մասնակցությամբ սկսվել են Ընտրական օրենսգրքի «քննարկումները»: Երեկ ԱԺ ներկայացված ԸՕ տարբերակում բավականին ուշագրավ փոփոխություններ կան: Մասնավորապես, եթե գործող օրենքում ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին, ապա առաջարկվող տարբերակում ավելացել է հետեւյալ ձեւակերպումը. «բացառությամբ համապետական ընտրություններ նշանակելու օրվանից սկսած մինչեւ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի»: Այսպիսով, ըստ էության, առաջարկվում է վերացնել քվորումի գաղափարը, ինչը հնարավորություն կտա, որ, օրինակ, հանձնաժողովի նախագահը միայնակ նիստ անի ու որոշումներ կայացնի: