Երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը հայտարարել է, թե իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին: Միաժամանակ, Աբրամովիչը վստահեցրել է, թե շարունակելու է իրականացնել մի շարք տնտեսական նախագծեր՝ ուղղված, առաջին հերթին, Չուկոտկայում կենսամակարդակի հետագա բարձրացմանը: Հիշեցնենք, որ Ռ. Աբրամովիչը նաեւ հայտնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: