«Անշնորհակալ գործ է»

23/12/2006

2006թ. «էական առաջընթաց» է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Երեւանի եւ Բաքվի միջեւ անմիջական շփումների շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի 3 համանախագահներից մեկն է, եւ ընդգծել է, որ Մինսկի խմբի գլխավոր նպատակը «հենց օգնելն է, որպեսզի կողմերը համաձայնության գան»: Նախարարը հրաժարվել է կանխատեսել հակամարտության լուծման ժամկետները՝ նկատելով, որ այդ առնչությամբ գուշակություններ անելն «անշնորհակալ գործ է»: