ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռ. Քոչարյանի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ-ի եւ դրա ստորաբաժանումների մի շարք ղեկավար աշխատակիցներ պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին եւ երկրորդ աստիճանի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով: