Չի ճանաչում

13/12/2006

Եվրամիությունը երեկ հայտարարել է, թե չի ճանաչելու ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի արդյունքները: ԵՄ-ն «մեկ անգամ եւս կրկնում է, որ միայն Ադրբեջանի եւ տարածաշրջանը վերահսկող էթնիկ հայերի միջեւ բանակցությունների ճանապարհով ձեռք բերված կարգավորումը կարող է հանգեցնել վերջնական լուծման»: ԵՄ-ն նաեւ «չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, չի ճանաչում ո՛չ հանրաքվեն եւ ո՛չ էլ դրա արդյունքները»՝ հավելելով, որ այն «չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական ջանքերին»: