ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳ նախարարներին առաջարկվել է հերթական հանդիպումն անցկացնել 2007թ. հունվարի վերջին: Ըստ «Թրենդի»՝ այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, Մինսկում նախագահների վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը ժամանակ է խնդրել խորհրդածության եւ քննարկման համար: «Այդ պատճառով Մինսկում համանախագահների հետ հանդիպմանը որոշում է կայացվել սպասել հայկական կողմի պատասխանին»,- ավելացրել է Ադրբեջանի արտգործնախարարը: