Մասնակցել են

13/12/2006

Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի օգտին, նախնական տվյալների համաձայն, քվեարկել է 77.279 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 98,58 %-ը: «Դեմ» է քվեարկել 549.000-ը (0,70 %): Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 78.389 ընտրող, ինչը կազմում է ԼՂՀ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 87 տոկոսը: Վերջնական արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 13-ին։ Ի դեպ, երեկ ԼՂՀ բնակիչներին շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը: «Հանրաքվեին իր կազմակերպված եւ գործուն մասնակցությամբ Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը: Ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցած այս հանրաքվեն եւս մեկ հիմնաքար դրեց ԼՂՀ պետականության կայացման գործում»,- ասված է ուղերձում: