«Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել բանակցություններով եւ ոչ թե հանրաքվե անցկացնել»,- հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեն: «Հանրաքվեն այն հարցն է, որն այսօր քննարկվում է բանակցային գործընթացի շրջանակներում: Եվրամիությունն իր հիասթափությունն է հայտնում, որ հանրաքվեն անցկացվել է այն ժամանակ, երբ վերսկսվել են կողմերի միջեւ բանակցությունները»,- ասել է Սեմնեբին Մոսկվայում: