Լեհական Լյուբլին քաղաքում անհայտ անձինք կապույտ ներկով ներկել են Սուրբ Ընտանիքի եկեղեցու հարեւանությամբ գտնվող, Հռոմի Հովհաննես Պողոս II պապին նվիրված հուշատախտակը: Հովհաննես Պողոս II-ը Հռոմի առաջին պապն էր, ով ընդունեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ, Լյուբլինի հայերը 2005թ. կանգնեցրել էին այդ հուշատախտակն` ի հիշատակ նրա եւ Ցեղասպանության զոհերի: Հոգեւորական Ռիչարդ Յուրակն ասել է, որ մտադիր չէ այս կապակցությամբ ոստիկանություն դիմել, բայց եթե վանդալիզմի դեպքը կրկնվի, ապա դրանից խուսափել չի լինի: Հիշեցնենք, որ 2005թ. Վարշավայում ներկվել էր Լեհաստանում Հայաստանի դեսպանատան ցուցատախտակը: