ՀՀ նախագահի երեկվա հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Սեւակ Առաքելյանի լիազորությունները: Վերջինս ԿԸՀ-ում ներկայացնում էր ՄԱԿ խմբակցությունը:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ: ԿԸՀ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի խոսքերով, Ս. Առաքելյանն իր դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: «Նրա լիազորությունները ուժի մեջ են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, եւ նոր անդամ միայն այդ ժամկետից հետո կնշանակվի», – ասել է Ծ. Խաչատրյանը: ՄԱԿ-ը, նրա հավաստմամբ, այդ պաշտոնի համար դեռ նոր թեկնածություն չի ներկայացրել: