Կարեւորը մեր էքսպերտներն են

16/12/2006

Ըստ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի, պետք է սառնասրտորեն մոտենալ բոլոր այն հայտարարություններին, որոնք ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հնչեցրել են միջազգային հայտնի կառույցները: «ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեն վերաբերում է իրենց ներքին կյանքի կազմակերպմանը: Դա է տարբերությունը ուրիշ հանրաքվեների, որ վերջերս չճանաչված հանրապետություններում անցան: Մենք օգնել ենք կազմակերպելու, որ այնտեղ գնան սահմանադրագետ էքսպերտներ, որովհետեւ դրանց դիտարկումները, մոնիտորինգը, դիտորդական առաքելությունը շատ ավելի կարեւոր է, քան Թերի Դեւիսը»,- ասել է նա: