Չինաստանը` ԼՂՀ հարցի շուրջ

16/12/2006

Չինաստանն անկնալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը խնդրի լուծումը կգտնեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում: Չինաստանի կառավարությունը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը եւ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Այդ մասին նախօրեին Պեկինում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Քին Գանգը: Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ աշխատել հարցի խաղաղ կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ: