ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն օրինագիծը հաստատել էր նոյեմբերի 29-ին: 2007 թ. համար որոշված պետական բյուջեի եկամուտները, ինչպես հայտնի է, կկազմեն 490,2 մլրդ դրամ, ծախսերը` 558.7 մլրդ դրամ, դեֆիցիտը` 68,47 մլրդ դրամ: Դոլարի փոխարժեքը կլինի 357 դրամ: Կառավարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի 9%-անոց իրական աճ: