Հպարտանալու բան է գտել

16/12/2006

Հիշեցմանը, թե տարիներ առաջ «Դրո» գործով ինքն էլ է ձերբակալված եղել նույն այն մեղադրանքով, ինչում այսօր մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է. «Այո, բայց մեր ժամանակ դա գեղեցիկ, սովետական 59-րդ հոդվածն էր: Ես հպարտանում եմ այդ հոդվածով: Այդ հոդվածով շատ լուրջ մարդիկ են նստել: Այսօր հոդվածը նախկին տեսքը չունի: Մեր ժամանակ 15 տարի էր, հիմա երեք տարի կամ տուգանք: 59-րդ հոդվածը նշանակում էր հայրենիքին դավաճանություն զինված ապստամբության միջոցով: Մեղադրում էին նաեւ տեռորիզմի մեջ: Հետո հոդվածները համեմատաբար անմեղ հոդվածների փոխվեցին, որոնց նմանակն այսօր առաջադրված է Ժիրայր Սեֆիլյանին եւ այլոց: Երկիրը փոխվել է, եւ այսօր ցնցումային շարժումներով բարեփոխումներն առաջ տանել հնարավոր չէ»: