քաղաքականություն

«Անընդհատ անձնական վիրավորանքներ էին հնչեցնում»

08.02.2008

Երեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառն, ըստ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի` եղել են նրանց կողմից հնչեցված անձնական վիրավորանքները: – Պարոն Սարգսյան, կարո՞ղ եք ասել, թե ինչո՞ւ հատկապես ձեր մարզում նման միջադեպ եղավ: – Չգիտեմ, բայց ես ոչ մի առիթ չտեսա նման բան սարքելու համար: Այս պահին էլ …

կարդալ ավելին

Թեկնածուների եւ ազնվության մասին

08.02.2008

ՀՀ նախագահի թեկնածուները տարբեր մարդիկ են, տարբեր արժանիքներով, հաղթելու մեծ ու փոքր հնարավորություններով, բայց ընտրողի համար խիստ էական որոշ հանգամանքներ, որոնք կարող են թե՛ դրական, թե՛ բացասական դեր խաղալ, առանձնացնում են նրանցից երկուսին։ Առաջինը գործող վարչապետն է եւ առանձնանում է ոչ այնքան ի պաշտոնե որոշակի լծակների տիրապետելու առումով, այլ, որ ներկայացնում է ԱԺ մեծամասնությունը, միակն …

կարդալ ավելին

Լեւոն, տի նե պռավ

08.02.2008

Հայաստանը նոր նախագահ է ընտրում։ Հանրապետությունը սրընթաց զարգանում է, եւ Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարելով Սահմանադրությամբ ամրագրված երկու նախագահական ժամկետ, կարող է հանգիստ թողնել իր պաշտոնը։ Ռուսական տերմինաբանությամբ՝ «ժառանգորդ», իսկ այսօր արդեն՝ նախընտրական քարոզարշավի ֆավորիտ է դարձել Հայաստանի կառավարության ղեկավար, իշխող ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նրա օգտին է նա՛խ պաշտպանության նախարարի պաշտոնում արդյունավետ աշխատանքը, այնուհետ՝ վարչապետի, վերջին …

կարդալ ավելին

Բանակի մասին պետք է զգույշ խոսել

08.02.2008

Երեկ «Հայելի» ակումբում ազգային անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցերի շուրջ բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, թեկնածու Վահան Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը եւ ՀՀՇ-ական, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը: Ա. Աղաբեկյանը նշեց, որ Վահան Հովհաննիսյանի ծրագրում բանակի հանդեպ մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է ստեղծել պրոֆեսիոնալ ծառայության ու պարտադիր զինծառայության միջեւ ճկուն համադրում` պրոֆեսիոնալ սերժանտական կազմի …

կարդալ ավելին

Բաքվով` Հայաստան

08.02.2008

Այսօր Բաքու է ժամանելու ԵԽ ԽՎ ղարաբաղյան հակամարտության խնդրով զբաղվող ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանում Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցիչը, այցի նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ միջխորհրդարանական խորհրդաժողովի նախապատրաստման հետ կապված քննարկումներն են, որը ծրագրվում է այս տարվա ապրիլի 18-ին անցկացնել Ստրասբուրգում: Այցի շրջանակներում ԵԽ ԽՎ ենթակոմիտեի նախագահը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ …

կարդալ ավելին

Այսօր գրավոր կհանձնի

08.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Ազատությանն» ասել է, որ փետրվարի 3-ին Ազատության հրապարակի հանրահավաքում իր ասածը, թե սպառնացել են սպանել, ինչպես նաեւ ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ տվյալների հրապարակումը «խաղ ու պար չէ»: Հարցին, թե արդյոք ինքը ՀՀ Գլխավոր դատախազությունից հրավեր ստացե՞լ է` պարզաբանումներ տալու իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ, նա պատասխանել է. «Ոչ: Բայց ինձ …

կարդալ ավելին

Մոսկվայի «նախընտրական նվերները» Երեւանին

08.02.2008

Ի՞նչ էր բերել Վիկտոր Զուբկովը Հայաստանում նախընտրական քարոզարշավի ավարտին Մոսկվան ամեն կերպ ցուցադրում է իր աջակցությունը Սերժ Սարգսյանին: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնեցին Մոսկվայի քաղաքապետարանից, 2008-2009թթ. Մոսկվայում կկառուցվի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի պատրիարքարանի նստավայրը եւ հայկական եկեղեցի: «Քաղաքային իշխանությունները թույլատրել են Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Կենտրոնական կրոնական կազմակերպությանը՝ սեփական …

կարդալ ավելին

Հարցում՝ ըստ Ադիբեկյանի

08.02.2008

«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, որ իրենց անցկացրած հարցումների մասանակիցների մոտ 45 տոկոսն արդեն կողմնորոշվել է, թե նախագահի 9 թեկնածուներից ում է ընտրելու: Ըստ նրա` կողմնորոշված 45 տոկոս հարցվածների 67 տոկոսն ընդհանուր միջին հանրապետական ցուցանիշով իրենց ձայնը տալու են Սերժ Սարգսյանին, 13 տոկոսը` Արթուր Բաղդասարյանին, 11 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը` …

կարդալ ավելին

Դրա կարիքը չունի

08.02.2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց` մասնավորապես ուսուցիչների, ոչ իրենց կամքով նախընտրական հանդիպումներին տանելու փաստին, ինչին ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է. «Այս երգերին մենք վաղուց ծանոթ ենք, որ սոցիոլոգիական հարցումներին չենք հավատում, մարդկանց ուժով են բերում հանրահավաքի… եթե …

կարդալ ավելին

Հակաղարաբաղյան էպիզոդներ

08.02.2008

Տասնյոթ տարի առաջ մեր հանրապետության բնակիչները դարձան անկախ պետության քաղաքացիներ: Թեեւ անկախությունը լիովին գնահատելու համար 17 տարին կարճ ժամանակահատված է, սակայն, եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ սերունդ ապրում է անկախ երկրում, բավական է, որպեսզի կարողանանք գնահատել անկախությունն ու պետականությունը: Սակայն, ինչպես բազմիցս նշվել է, մենք դեռ չենք սովորել հարգել դիմացինին, եւ, առաջին հերթին` ինքներս …

կարդալ ավելին

Վաղուց հայտնի նորը

06.02.2008

Ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը «Նովոստի-Ազերբայջան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ԼՂՀ խնդիրը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: «Լ.Տեր-Պետրոսյանը մեծ հնարավորություններ ունի հաղթանակի համար, քանի որ հայ ժողովուրդը հոգնել է ներկայիս իշխանությունների ղեկավարությունից: Տեր-Պետրոսյանը շատ հայերի համար վաղուց հայտնի եւ միաժամանակ նոր մարդ է»,- ասել է նա: Ինչ վերաբերում է …

կարդալ ավելին

Պատերազմի մասին խոսք լինել չի կարող

06.02.2008

Եվրամիության նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը, երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ այս տարի Ադրբեջանում եւ Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները բացասաբար չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների վրա եւ չեն արգելակի դրանք»: «Մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, այդ հիմնախնդրի …

կարդալ ավելին

Պատվիրակություն` ՌԴ-ից

06.02.2008

ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտեւը, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի տեղակալ Կիրիլ …

կարդալ ավելին

Եվս 570 ընտրող

06.02.2008

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՔԿ) ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում պահվում է 3543 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Նրանցից 123-ը կին է, 51-ը` անչափահաս: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների համար ք/հ-ներում բացվել են ընտրատեղամասեր: Ընտրելու իրավունք ունեն միայն կալանավորված անձինք, որոնց թիվը 570 է:

կարդալ ավելին

Սեզոնը բացվեց

06.02.2008

Երեկ մեկնարկել է ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, որի օրակարգը հաստատելուց 20 րոպե հետո դահլիճում պատգամավորների թիվը, ըստ «panorama.am»-ի` կտրուկ կրճատվել է` հասնելով 10-15 հոգու: Երեկ նիստից ամբողջ կազմով բացակայել են ՕԵԿ եւ ՀՅԴ պատգամավորական խմբակցությունները: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ` ամբողջ կազմով ներկա է եղել նիստին:

կարդալ ավելին

8 մլն-ը կորավ

06.02.2008

ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահի թեկնածուներն առաջադրվելիս պարտավոր են վճարել 8 մլն դրամ գրավ: Թեկնածուները ԿԸՀ կողմից գրանցվելուց հետո այլեւս չեն կարող այդ գումարը ետ ստանալ: Նրանք այդ գրավը կարող էին ետ ստանալ մինչեւ գրանցվելը՝ մինչեւ հունվարի 20-ը, եթե հրաժարվեին առաջադրվելուց: Ընդ որում, եթե թեկնածուները մինչեւ փետրվարի 9-ը ինքնաբացարկ հայտարարեն, միեւնույն է, գրավը չեն կարող …

կարդալ ավելին

Ոչ մի կարճ միացում

06.02.2008

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը, ըստ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, պաշտոնապես վերջնական նախընտրական որոշումը կկայացնի, հավանաբար, այս շաբաթավերջին, իսկ առայժմ խորհրդակցություններն այլ ուժերի հետ կշարունակվեն: «Ուրախ ենք, որ ամեն մեկն իր խոսքն ասում է, իր ենթադրությունը կատարում է, բայց ես կարծում եմ, որեւէ մեկը հիմք չունի «Ժառանգության» անունից հայտարարություններ կատարել»,- «Ազատություն» ռ/կ հետ զրույցում հայտարարել է Ր. …

կարդալ ավելին

Մահվան սպառնալի՞ք, կորցրած շա՞նս, թե՞ նախընտրական տրյուկ

06.02.2008

Կիրակի օրն Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ փետրվարի 2-ի ուշ երեկոյան իրեն սպանելու սպառնալիք է ստացել: Թե ո՞վ եւ ինչպե՞ս է սպառնացել, Ա. Բաղդասարյանը չի մանրամասնել` նշելով միայն, որ եթե իր հետ որեւէ բան պատահի, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները: «Ես պատրաստ …

կարդալ ավելին

Դուրս են եկել ԲՀԿ-ից

06.02.2008

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախկին քարտուղար Գոռ Խլղաթյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե կառույցի մի խումբ ակտիվիստներ դուրս են եկել կուսակցության շարքերից եւ հայտարարել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Ըստ նրա` համապատասխան հայտարարությունը ստորագրել են ԲՀԿ Ավանի կազմակերպության 10 ակտիվիստներ: Խլղաթյանի խոսքով, սակայն, եւս 300 անդամ «բանավոր հայտարարել …

կարդալ ավելին

Ուզում է վարչապե՞տ դառնալ

06.02.2008

Վերջին օրերի նախընտրական զարգացումների քննարկվող ամենաթեժ թեմաները դարձան Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ հետո՝ նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարություններն այն մասին, որ նրանց միջեւ, արդեն մի քանի օր է, ինչ հնարավոր միավորման շուրջ բանակցություններ են ընթանում: Եթե մինչ օրս ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը` երկու թեկնածուների հնարավոր միավորման մասին լրագրողների հարցերին խուսափողական պատասխաններ …

կարդալ ավելին