Պատվիրակություն` ՌԴ-ից

06/02/2008

ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն այսօր երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտեւը, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի տեղակալ Կիրիլ Անդրոսովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդեւը: Պատվիրակությանն ուղեկցողների թվում են ՌԴ կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ՝ «Սիստեմա» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը,

«ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը: Վ. Զուբկովը կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: