Սեզոնը բացվեց

06/02/2008

Երեկ մեկնարկել է ԱԺ 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանը, որի օրակարգը հաստատելուց 20 րոպե հետո դահլիճում պատգամավորների թիվը, ըստ «panorama.am»-ի` կտրուկ կրճատվել է` հասնելով 10-15 հոգու: Երեկ նիստից ամբողջ կազմով բացակայել են ՕԵԿ եւ ՀՅԴ պատգամավորական խմբակցությունները: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ` ամբողջ կազմով ներկա է եղել նիստին: