ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական (ՔԿ) ծառայության համակարգում գործող 12 ՔԿ հիմնարկներում պահվում է 3543 դատապարտյալ եւ կալանավորված անձ: Նրանցից 123-ը կին է, 51-ը` անչափահաս: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների համար ք/հ-ներում բացվել են ընտրատեղամասեր: Ընտրելու իրավունք ունեն միայն կալանավորված անձինք, որոնց թիվը 570 է: