քաղաքականություն

Հետաքրքիր ընտրություններ

04.02.2008

ԵԽ ԽՎ մոնիտորինգի խմբի ղեկավար Ջոն Պրեսկոտը կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունները հենց այդպիսին են լինելու։ Ըստ էության, նա ճիշտ է. մեր ընտրությունները եւ դրանց կազմակերպիչները միշտ էլ ունակ են հետաքրքրել եւ զարմացնել օտարերկրացիներին՝ ամեն անգամ ցուցադրելով ընտրակեղծարարության ոլորտի հերթական նվաճումները։ Ավելին, պրն Պրեսկոտն արդեն իսկ զարմացած է՝ ասելով, որ մեր ընտրական տեղամասերում …

կարդալ ավելին

ՌԴ-ում՝ Մեդվեդեւը, ՀՀ-ում՝ Սարգսյանը

04.02.2008

«Հաջորդ նախագահի տոնը կարող են փչացնել». այսպես է վերնագրել իր հոդվածը «Վրեմյա նովոստեյ» թերթի լրագրող Իվան Սուխովը` օրերս անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին նվիրված Մոսկվայում տեղի ունեցած կլոր սեղանի քննարկմանը, որին մասնակցել են ազգությամբ ռուս եւ հայ փորձագետներ եւ քաղաքագետներ: Ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՀՀ-ում ընտրություններից երեք շաբաթ առաջ իրավիճակը «ինտրիգներով ու գործող անձանցով …

կարդալ ավելին

Գավառական սյուժե

04.02.2008

Օրերս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը խոստովանեց իր ժողովրդին, որ ժամանակին ալկոհոլից կախվածության մեջ է եղել, եւ, երբ գիտակցել է դրա անուրախ հետեւանքները, Բարձրյալի օգնությունն ու իր ցանկությունը համադրելով` կարողացել է հաղթահարել թուլությունը խմիչքի հանդեպ: Համարել, որ Բուշն անկեղծության դասական օրինակ է եւ, որ նույն անկեղծությամբ նա կարող է խոսել Իրաքում սանձազերծած պատերազմի, Իրանի ատոմային ծրագրի …

կարդալ ավելին

«Չկաշառվեք, հետո քթներիցդ բերելու են»

04.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էր: Երեկ այս մարզում Ա. Բաղդասարյանի առաջին եւ վերջին կանգառն էր: Չարենցավանցիների հետ հանդիպումը տեւեց մոտ 40 րոպե եւ կայացավ Չարենցավանի՝ Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Ի դեպ, դպրոցի պատերին թե՛ ներսից, թե՛ դրսից փակցված էին նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ …

կարդալ ավելին

Սուրբ-սուրբ

04.02.2008

«Ազգային Միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի քարոզարշավը մինչ այժմ ընթացել է առանց գրաֆիկից շեղվելու: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը` նշելով, որ մայրաքաղաքում ԱՄԿ-ն ունի 12 շտաբ-գրասենյակներ եւ 147 տարածքային կազմակերպություններ, քարոզարշավի սկզբից շտաբներին կից ստեղծվել են 421 աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ Ա. Գեղամյանի վարկանիշն օրեցօր բարձրանում …

կարդալ ավելին

Կոկորդիլոսի արցունք մի՛ թափիր

04.02.2008

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, առանց անուն նշելու` անդրադարձավ թեկնածուներից մեկի հայտարարությանը, թե մեր երկրի վիճակը գնալով վատանում է, թոշակները շատ չնչին են բարձրացել, հաշմանդամներն ընդհանրապես անտարբերության են մատնված, իսկ վարկերն էլ, որոնք տրվում են Հայաստանին` իշխանությունները թալանում են` մեծ բեռ կուտակելով հետագա սերունդների վրա: Ակնարկը, սակայն, հասկանալի …

կարդալ ավելին

Կեղծել կարող են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը

04.02.2008

Հեռուստաընկերությունները բավականին անկողմնակալ են նախագահի թեկնածուներին եթերաժամանակ տրամադրելու հարցում, ինչը չի կարելի ասել տպագիր մամուլի մասին, որոնք ունեն իրենց կոնկրետ «սիրո առարկան»: Նման կարծիք է երեկ հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: «Մամուլը պետք է իրեն անկախ համարի ոչ թե ֆինանսական, այլ գաղափարական սկզբունքների համար»,- ասել է նա: Անդրադառնալով քարոզարշավին` Ա. …

կարդալ ավելին

«ԳԵԼԼԱՓԻ» հետազոտությունն արված է բարձր մակարդակով

04.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախընտրական փուլի անցած ժամանակահատվածը բավական կոռեկտ է գնահատում` նկատի ունենալով թե՛ իշխանությունների պահվածքը թեկնածուների նկատմամբ, թե՛ թեկնածուների միջեւ բանավեճերը: Նա նշում է, որ կան նաեւ բացասական երեւույթներ, բայց հանրային կարծիքի համար կոռեկտ, գաղափարական մրցապայքարի պահանջարկ կա: Իսկ անձնավորված, մեկը մյուսին նսեմացնող վիրավորանքները հասարակության կողմից չեն ընդունվում, եւ դա արդեն շատ …

կարդալ ավելին

Հույսեր

04.02.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է ՀՀ-ում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽ ԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը` Ջոն Պրեսկոտի գլխավորությամբ: «Մենք տրամադրված ենք անցկացնել իսկապես լավ ընտրություններ եւ, կարծում ենք, դիտորդական առաքելությունների ներկայությունը եւս կնպաստի դրան»,- ասել է Ռ. Քոչարյանը: Ջ.Պրեսկոտը հույս է հայտնել, որ ընտրությունները դրական մեկ քայլ առաջ կարձանագրեն: Ռ. Քոչարյանը նաեւ պարզաբանումներ …

կարդալ ավելին

«Ժառանգությունն» իր տեղերը բաժանել է

04.02.2008

Հանրապետության 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը հատկացված տեղերի միայն 1/4-ը կհամալրեն «Ժառանգություն» կուսակցության անդամները: Կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ հանձնաժողովի անդամների մնացած տեղերը «Ժառանգությունը» տրամադրել է արտախորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերին` ՀԺԿ-ին, «Հանրապետությանը», «ՀՀՇ»-ին եւ ԱԺՄ-ին: Ի դեպ, Արաբկիր համայնքի թիվ 4/30 ՏԸՀ առաջին նիստի ժամանակ «Ժառանգության» կողմից առաջադրված Տիգրան Բեգլույանին …

կարդալ ավելին

Նոր կանխատեսումներ

04.02.2008

«Ազատության» փոխանցմամբ` «Ռոսիյսկայա գազետա» թերթը երեկ ներկայացրել է ռուսաստանցի քաղաքագետների կարծիքները, ըստ որոնց՝ Հայաստանում նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը: «Քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը կանխատեսում է. «Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պետք է հաղթի առաջին փուլում: Ըստ սոցիոլոգների տվյալների, ձայների 60 տոկոսը գործող իշխանության օգտին՝ միանգամայն իրական է»: Գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի …

կարդալ ավելին

Կրքերը շիկանում են

04.02.2008

Վերջերս ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը հայտարարել էր, թե իրենք եւս կարող են Արտաշես Գեղամյանի մասին այնպիսի բաներ ասել, որ նա ամոթից շաբաթներով տանից դուրս չգա. «Սակայն, քանի որ նա տղաներ, կին ունի, մենք այդ բանը չենք անի»: Այս հայտարարությունը ՀՀ նախագահի թեկնածու Ա. Գեղամյանն ընդունել էր որպես …

կարդալ ավելին

«Մենք դեռ անելիքներ ունենք»

04.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Աշտարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ` հակադարձելով ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը, թե քաղաքական մեծամասնության թեկնածուի ընտրվելը կարող է վտանգել ՀՀ առաջընթացը, քանի որ իշխանությունը կդառնա միահեծան, ասել է. «Ասում են, որ կարող է վնասել Հայաստանի առաջընթացին, որովհետեւ խորհրդարանը, ինչպես իրենք են ասում, պատկանում է մեկ կուսակցության… Բայց բոլորիդ …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն իր ձայները ոչ մեկին չի տալու

04.02.2008

Երեկ` քարոզարշավի մեկնարկից 10 օր անց, ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանն ասուլիս էր հրավիրել եւս մեկ անգամ հայտարարելու, որ ոչ մի դեպքում ինքն իր թեկնածությունը չի հանելու եւ իր ձայներն էլ ոչ մեկին չի տալու: Վ. Հովհաննիսյանի ասելով` իշխանությունները լուրեր են տարածում, թե ՀՅԴ թեկնածուի հետ պրոբլեմներ չունեն, որովհետեւ իրենք միեւնույն թիմից են, եւ, որ …

կարդալ ավելին

Կողմնակալ լուսաբանում

04.02.2008

Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը, քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ երեկ հրապարակված միջանկյալ զեկույցում: Հունվարի 11-20-ն իրականացված դիտարկումը պարզել է, որ քարոզարշավից առաջ դիտարկված 7 հեռուստակայաններից երեքն իրենց նորություններում 9 թեկնածուներին հատկացված ընդհանուր ժամանակի մեծ մասը նվիրել են Սերժ Սարգսյանին: …

կարդալ ավելին

«Պրիեխալի, սաղ տեղում էր, արջն էլ պառախոդով եկավ»

04.02.2008

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ հանդիպել է երիտասարդների հետ: Հանդիպման մասնակիցներից մեկը թեկնածուին խնդրել է կանխատեսել ընտրությունների առաջիկա զարգացումները: «Ամեն ինչ արվել եւ արվելու է երկրում վիճակը ապակայունացնելու համար»,- ասել է Արտաշես Գեղամյանը` հիշեցնելով օրեր առաջ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները ոստիկանի աչքի առաջ ծեծի են ենթարկում …

կարդալ ավելին

«Քոչարյանի կուլտուրայի արտահայտությունն է»

04.02.2008

Առաջին նախագահը բնակիչների հետ հանդիպումներ ունեցավ Կարճաղբյուր, Վարդենիկ եւ Երանոս գյուղերում, իսկ Վարդենիս եւ Մարտունի քաղաքներում եղան նաեւ բազմամարդ հանրահավաքներ: Ինչպես եւ նախորդ այցերի ժամանակ, այս անգամ եւս եղան մի շարք չնախատեսված հանդիպումներ. մասնավորապես՝ Լիճք, Ծովակ, Լուսակունք, Ծովինար գյուղերի բնակիչները պարզապես փակում էին առաջին նախագահին ուղեկցող մեքենաների ճանապարհն ու Լ. Տեր-Պետրոսյանին հավաստիացնում, որ իրենց քվեն …

կարդալ ավելին

Մաֆիան կարող է եւ… վրիպել

04.02.2008

Սովորաբար նմանատիպ բոլոր սյուժեներում` իրավիճակը գնալով թեժանում է, իսկ ինտրիգները` զարգանում են: «Մաֆիա» խաղն ունի դեդեկտիվ սյուժե, հետեւաբար, բնական է, որ այդ խաղի սյուժեի հանգուցալուծումը միշտ վերջին պահին է լինում: Հիշեցնեմ, որ խաղը լքել էին չորս խաղացողներ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը: Վերջին շրջանում նմանատիպ բոլոր նախագծերում ընդունված է խաղը լքածներից …

կարդալ ավելին

Ոստիկաններն օրենքը չգիտե՞ն

04.02.2008

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը, նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը Թալինում փորձել են հանդիպել օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալվածների հետ, սակայն դա նրանց չի հաջողվել: Ձերբակալվածներից 2-ի առողջական վիճակը վատ է. Մկրտիչ Սափեյանը տառապում է շաքարախտով, իսկ Տիգրան Բաղդասարյանը՝ սիրտ-անոթային հիվանդությամբ: Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ …

կարդալ ավելին

«Լրջանալու պահը»-2008

04.02.2008

«Նախագահի պաշտոնապես գրանցված թեկնածուներից եւ ոչ մեկի ներկայացրած նախընտրական ծրագիրն ամբողջությամբ չի համապատասխանում մեր մոտեցումներին»,- օրերս հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, հավելելով, որ դրանից ելնելով՝ «չենք պատրաստվում աջակցել որեւէ մեկին եւ մեկ տարի հետո դառնալ նրան ընդդիմություն»: Ըստ Ս. Բաբայանի՝ «ինչ-որ մեկին պաշտպանելը նաեւ պատասխանատվություն է, պատասխանատվություն` թեկնածուի ներկայացրած ծրագրի եւ նրա հետագա …

կարդալ ավելին