«Ժառանգությունն» իր տեղերը բաժանել է

04/02/2008

Հանրապետության 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը հատկացված տեղերի միայն 1/4-ը կհամալրեն «Ժառանգություն» կուսակցության անդամները: Կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ հանձնաժողովի անդամների մնացած տեղերը «Ժառանգությունը» տրամադրել է արտախորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերին` ՀԺԿ-ին, «Հանրապետությանը», «ՀՀՇ»-ին եւ ԱԺՄ-ին: Ի դեպ, Արաբկիր համայնքի թիվ 4/30 ՏԸՀ առաջին նիստի ժամանակ «Ժառանգության» կողմից առաջադրված Տիգրան Բեգլույանին (ՀԺԿ անդամ) օրերս առաջարկել են ընտրվել որպես հանձնաժողովի նախագահ, սակայն վերջինս հրաժարվել է եւ ինքնաբացարկ է հայտնել: Հանձնաժողովի նախագահի ընտրության համար առաջադրվել էին 2 թեկնածուներ` Տ. Բեգլույանը եւ Ռոբերտ Պողոսյանը (ՀՀ նախագահի կողմից ներկայացուցիչ): Ինքնաբացարկի պատճառով հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռ. Պողոսյանը` 7 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: