ՀՅԴ երեկվա բազմահազարանոց հանրահավաքում նախկին իշխանությունների հասցեին հնչեցված բազմաթիվ անանուն մեղադրանքներից ակնհայտ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ձեռք բերված նրանց պայմանավորվածությունն այլեւս ուժը կորցրել է: ՀՅԴ երեկվա հանրահավաքին մասնակցելու համար Ազատության հրապարակ մարդկանց տեղափոխող ավտոբուսների քանակը (որոնք Մաշտոցի պողոտայում կանգնած էին երկու շարքով` ստեղծելով լուրջ խցանումներ) հուշում էր, որ կիսաիշխանություն ՀՅԴ-ի հանրահավաքին …
կարդալ ավելին«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ (ԱՄԿ), ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը երեկ այցելել է Մարտունի: Հանդիպման համար պարոն Գեղամյանին տրամադրել էին քաղաքապետարանի փոքր դահլիճը, որտեղ էլ նախագահի թեկնածուն մեկուկես ժամ շփվել է շուրջ 100 ընտրողների հետ: Ա. Գեղամյանը իրեն համեմատել է մարգարեի հետ եւ ավելացրել, որ մարգարեները հարգված են ոչ թե իրենց երկրի ներսում, այլ՝ դրսում: …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Ազգային անվտանգության, Ոստիկանության ծառայության պետերը, ՀՀ գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ու Ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից երեկ տեղեկացրին, որ Ռ. Քոչարյանն ասել է. «Նախընտրական գործընթացը մտնում է չափազանց պատասխանատու փուլ: Մեր նպատակն օրինական ընտրություններ կազմակերպելն է, …
կարդալ ավելինՆախընտրական քարոզարշավը սովորաբար զուգորդվում է հավանական ու ամենաանհավանական խոստումներով: Ոմանք խոստանում են վերադարձնել ավանդները, մյուսները ներկայանում են որպես փրկիչներ կամ արարիչներ, իսկ թեկնածուների մի խումբ էլ երդվում է, որ 5-10 անգամ կբարձրացնի աշխատավարձերն ու կենսաթոշակները: Իսկ, օրինակ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ընտրվելու դեպքում դատապարտվածների …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու եւ Տավուշի մարզերում: Ալավերդիում Ս. Սարգսյանի հանդիպումները սկսվել են Սբ Գր.Նարեկացի եկեղեցի այցելությամբ: Ալավերդու կենտրոնական հրապարակում հավաքված ալավերդցիներին դիմելով՝ Ս. Սարգսյանն ասել է, որ բնությունը շռայլ է երկրի այդ հատվածի նկատմամբ` պարգեւելով եւ հարուստ բնական աշխարհ, եւ ընդերք, եւ խելացի մարդիկ: Ըստ նրա՝ …
կարդալ ավելին«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել ստորեւ ամբողջությամբ մեջբերվող հայտարարությամբ: «Արմեն Սարգսյանի անունը դարձյալ է հոլովվում հայաստանյան քաղաքական շրջանակներում ու զանգվածային լրատվամիջոցներում: Հարկ ենք համարում մեկ անգամ եւս նշել, որ Արմեն Սարգսյանը ներկայումս չի մասնակցում Հայաստանի քաղաքական կյանքին, չի ձգտում դրանում …
կարդալ ավելինՀայաստանում 1996 թվականից այս կողմ ընտրությունները կեղծվել են ամենացածր մեթոդներով: Հիմնավորումը եղել է մեկը` ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, ժողովրդին, խոշոր հաշվով, չի կարելի վստահել երկրի ղեկավարի ընտրության պես կարեւոր գործը: 96-ին ժողովուրդը չէր գիտակցում, որ երկրի համար վտանգավոր է հանրապետության ղեկը վստահել Վազգեն Մանուկյանին: Այդ ամենը երկար-բարակ բացատրելու հարկ չկար. ընտրվեց ամենաարդյունավետ միջոցը` ընտրությունները …
կարդալ ավելինԶանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) վերլուծությամբ զբաղվող «ECHO Research» միջազգային ընկերությունը երեկ ամփոփեց «ԶԼՄ-ները Հայաստանում 2008` նախընտրական վերլուծության» տվյալները: Հետազոտությունն անցկացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի պատվերով այս տարվա հունվարի 21-27-ը: Ըստ հիմնադրամի տնօրեն Տոբերտա Բոնացիի, հետազոտվել է հայաստանյան մամուլը շաբաթվա 5 օրերին (քանի որ թերթերը տպագրվում են շաբաթը 5 օր), 7 օրվա ընթացքում` հեռարձակվող ԶԼՄ-ները` հեռուստաընկերությունները եւ …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: «Մենք կապվում ենք իրավապահների հետ, եթե գործ է հարուցվել, ապա նրանք կգնան: Մեկնում ենք այն ժամանակ, երբ կասկածներ ունենք, որ մարդկանց իրավունքներ են խախտվել, ճնշում կա»,- երեկ ասել է Ա. Հարությունյանը, …
կարդալ ավելինԵՊՀ 37 դասախոսներ, որոնց թվում կան գիտությունների դոկտորներ, դոցենտներ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 6-ին Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ: Խուլիգանների մի խմբի կատարած գործողությունները ըստ էության եղել են կյանքի համար վտանգավոր արարքներ ինչպես …
կարդալ ավելինՆախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի ողջ տարածքում տեղի են ունենում համատարած խախտումներ, մարդկանց ահաբեկումներ, սպառնալիքներ եւ այլն: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ) նշեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս փաստում է, որ իշխանության թեկնածուներից մեկի օգտին ձայներ ապահովելու եւ նրա մրցակիցներին հարվածելու համար գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը, անգամ Հարկային ծառայությունը: …
կարդալ ավելինԱզգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն իրականացնելու հավանականություն: «Սակայն գունավոր հեղափոխության բարձր հավանականություն կարող էր լինել միայն այն ժամանակ, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեին: Եթե չմիավորվեն, այդ հավանականությունը այդքան էլ մեծ չի լինի, կլինի մի 20-30 տոկոսի սահմաններում»,- ասել է …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` երկուշաբթի օրը ուշ երեկոյան կառավարական ամառանոցում տեղի է ունեցել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը եղել է Արթուր Բաղդասարյանինը: Նա խնդրել է գործարարներից մեկին՝ համոզել Սերժ Սարգսյանին, որպեսզի ընդունի իրեն։ Կառավարական ամառանոց Արթուր Բաղդասարյանը մտել է ոչ թե իրեն սպասարկող մեքենաներից մեկով, այլ Անվտանգության ծառայության մեքենայով, որով …
կարդալ ավելինՐաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես «Ազատությանն» ասել է ղեկավար անդամ եւ կուսակցության անունից բանակցություններին մասնակցող Վարդան Խաչատրյանը, ընդդիմադիր թեկնածուների միավորման շուրջ բանակցություններ է վարում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վահան Հովհաննիսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ: Նա շեշտել է, որ իրենց համար կարեւոր է միավորումը. եթե միավորվեն Վ. Մանուկյանը եւ Վ. Հովհաննիսյանը, «Ժառանգությունը» նրանց կսատարի: Իսկ …
կարդալ ավելինԵրեկ «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ կատարած պաշտոնական այցի ավարտին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովն անդրադառնալով ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններին, ասել է. «Ինչպես էլ անցնեն Հայաստանում ընտրությունները, ինչպիսին էլ լինի քաղաքական կոնյունկտուրան, այսօր մի բան է պարզ, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կզարգանան նույնքան դինամիկ, նույնքան կայուն, եւ, կարծում եմ, որ դրա հիմնական գրավականն են մեր երկրների …
կարդալ ավելինԵրեկ Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ քարեր, սառցե կտորներ եւ այլ իրեր են նետել թեկնածուի եւ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ: Այնուհետեւ նրանք հարձակվել են Լ. Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետի տեղակալի վրա: Վերջինս այտոսկրի եւ գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ առեւտրաշրջանառությունը, որը 2007-ին կազմել է մոտ 700 միլիոն դոլար, մոտ ապագայում կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը։ Վ. Զուբկովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 5-ին։ Երեկ ՀՀ կառավարության հետ ընդլայնված կազմով …
կարդալ ավելին«Պոպուլուս» ընկերության հիմնադիր տնօրեն Անդրյու Կուպերը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իրենց անցկացրած հարցումների ժամանակ, ի պատասխան հարցին, թե ո՞վ է նախագահի այն թեկնածուն, ով լավագույնս կլուծեր գործազրկության, ՀՀ տնտեսական զարգացման, ԼՂ հիմնախնդրի, Ցեղասպանության ճանաչման, ճանապարհների ու ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանի անվտանգության ապահովման, սոցիալական ապահովության եւ կոռուպցիայի խնդիրները, ինչպես նաեւ՝ դիմագրավել պատերազմի վտանգը, հարցվածների գերակշիռ մասը …
կարդալ ավելինՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Վ.Մանուկյանին սատարող 6 ուժերը համախմբվելու են ազգային ժողովրդավարական դաշտ ստեղծելու նպատակով: Ս. Շահինյանն այդ միավորումը ոչ թե կուսակցություն, այլ շարժում է անվանում՝ ազգային ժողովրդավարական շարժում: «Դա ոչ թե կուսակցությունների մեխանիկական խոշորացում, ոչ թե արհեստածին միավորում է կոնյունկտուրային խնդիրներ լուծելու …
կարդալ ավելինԱյս այցի ընթացքում Արտաշատում մի արտառոց միջադեպ գրանցվեց, որը Լ. Տեր-Պետրոսյանի թիմակիցները որակեցին որպես մահափորձ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ինքը՝ թեկնածուն, դա որակեց՝ որպես «տեռոր նախագահի թեկնածուի նկատմամբ»: Սակայն այս մասին` քիչ հետո: Մինչ Արտաշատ հասնելն առաջին նախագահը չնախատեսված հանդիպումներ ունեցավ Այնթապ, Մարմարաշեն, Դիմիտրով, Վերին Արտաշատ գյուղերում: Հանդիպումները բազմամարդ էին: Արտաշատ քաղաքից հետո նա եղավ նաեւ …
կարդալ ավելին