քաղաքականություն

Դուք երկիր չեք պահում

15.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Թալինում ընտրողներին հավաստիացրել է, որ ընդդիմության ցանկացած թեկնածուի օգտին տրված ձայնը չի փոշիանա: Սակայն հավաքվածները թեկնածուների միավորում են պահանջել: Նրանցից մի քանիսը Մանուկյանին կոչ են արել միանալ Լ. Տեր-Պետրոսյանին: «Երկու թեկնածու կա, որոնց սատար չեմ կանգնի. մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մնացած բոլորի հետ մենք կարող ենք …

կարդալ ավելին

Աննախադեպ իրավիճակ Հարավային Կովկասում

15.02.2008

ՀՀ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ շատ դժվար է ասել, թե ով կհաղթի այդ ընտրություններում՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Կոմերսանտ» թերթը: Իսկ «Նովիյե իզվեստիան» գրել է. «Քվեարկության ելքն ամենեւին կանխորոշված չի թվում»: Դրա պատճառն, ըստ թերթի, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն է: «Երեւանում նա բազմահազարանոց հանրահավաքներ է գումարում, …

կարդալ ավելին

Վառ թեկնածուներ

15.02.2008

«Հայաստանում շատ են վառ թեկնածուները, եւ դա շատ դրական գործոն է, որը նպաստում է քաղաքական գործընթացների հանդեպ բնակչության հետաքրքրության աճին»,- «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի նախընտրական իրավիճակին՝ նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։ «Կան, իհարկե, խնդիրներ ԶԼՄ-ների հետ, որոնց վերաբերվում են թեկնածուների հիմնական բողոքները: Այդ բողոքները հիմնովին կուսումնասիրվեն»,- …

կարդալ ավելին

Բոլորը գնալու են ՀՅԴ-ի դուռը

15.02.2008

Դաշնակցությունը դատարկ կարաս չէ, որ անընդհատ զրնգա, ու երբեք չի ասի ամբոխահաճ բաներ, որոնց համար հետո չկարողանա պատասխան տալ: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Սա, ըստ էության, դաշնակցականների արդարացումն է այն առնչությամբ, որ ունենալով նախարարական պաշտոններ եւ փաստացի իշխանության մաս կազմելով, այսօր իրենք քննադատում են իշխանություններին: «Մենք ՀՀՇ …

կարդալ ավելին

Ժողովուրդը վախի մթնոլորտում է

15.02.2008

Ընտրություններին մնացել է մի քանի օր. իրավիճակը գնալով սրվում է: ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքով` ժողովրդի մեջ վախի մթնոլորտ կա: Նա մարզային իր հանդիպումներից եզրակացրել է, որ շատերը ընտրության օրը պարզապես կվախենան տանից դուրս գալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեկնածուն նշեց, որ այն մարդկանց, ովքեր ցանկանում էին սրացում մտցնել, ինչ-որ տեղ դա հաջողվել …

կարդալ ավելին

Երկակի ստանդարտնե՞ր, թե՞ վերաիմաստավորելով անցյալը

15.02.2008

Հայաստանը երբեք երկակի ստանդարտներով առաջնորդվող քաղաքական գործիչների պակաս չի զգացել: Ընդամենը մի քանի ամիս առաջ մեր քաղաքական գործիչները, առանց բացառության, Միացյալ Նահանգներին մեղադրում էին Կոսովոյի եւ ԼՂՀ խնդիրների կարգավորման հարցերում երկակի ստանդարտներով ղեկավարվելու մեջ: Սակայն ի՞նչ ենք պահանջում ուրիշներից, եթե ինքներս մեր իսկ խնդիրների վերաբերյալ ունենք երկակի մոտեցում: Երեկ մամուլում հրապարակում եղավ (նաեւ նամակի պատճենն …

կարդալ ավելին

Տրվել է դատաբժշկի ուղեգիր

15.02.2008

Փետրվարի 12-ին Երեւանի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ գանգի գագաթածոծրակային մասի, ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդերով իրենց մոտ բուժօգնության է դիմել Քրիստ Գասպարյանը: Մեկնած օպերատիվ խմբին Ք. Գասպարյանը հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել նշված վնասվածքները եւ հրաժարվում է բացատրություն տալուց: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է …

կարդալ ավելին

Մի շահարկեք

15.02.2008

ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային hերոս Վիտյա Այվազյանի որդին՝ Հայկ Այվազյանը, պահանջում է չշահարկել իր հոր անունը: «Ա1+»-ին ուղղված նամակում Հայկ Այվազյանն իր զայրույթն է հայտնել, որ Տիրուհի Այվազյանը վերջին օրերին քաղաքական նպատակներով օգտագործում է Վիտյա Այվազյանի ողբերգական մահը: Տիրուհի Այվազյանը, ով վաղամեռիկ պատգամավորի քույրն է, եղբոր մահվան մասին հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի …

կարդալ ավելին

Միավորվելու պատճառը

15.02.2008

«Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ «Փաստարկ» ակումբում ավելի մանրամասն ներկայացրեցին, թե ինչու են սատարելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իսկ մինչ մեկնաբանելը բանախոսները դատապարտեցին երկու օր առաջ «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի որդի Քրիստ Գասպարյանին ծեծի ենթարկելու միջադեպը՝ սթափության կոչ անելով ընտրարշավի բոլոր մասնակիցներին: Նշենք, որ ԺՈՒԿ-ն այս ընտրություններում սատարում …

կարդալ ավելին

Դեսպանատունը հերքում է

15.02.2008

Միացյալ Թագավորության կառավարությունը մեծապես աջակցում է ՀՀ կառավարության ջանքերին` Հայաստանում անցկացնելու ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ եւ խիստ չեզոքություն է պահպանում ընտրապայքարի ընթացքում: Այս մասին ասված է ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան երեկ տարածած հաղորդագրությունում` ի պատասխան լրատվամիջոցներից մեկի այն հրապարակմանը, թե դեսպանատան վարորդը նախագահական թեկնածուի «քարոզչանյութեր» է տարածել: «Չկան հիմքեր նման մեղադրանքի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: …

կարդալ ավելին

«Ստիպված է՝ կառուցողական դիրք բռնել»

15.02.2008

Պաշտոնական Բաքուն գտնում է, որ «չնայած Հայաստանի ղեկավարության կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգմանը, Ադրբեջանի միջազգային հեղինակության ուժեղանալով նա հարկադրված կլինի կառուցողական դիրք բռնել»: «Վաղ թե ուշ Հայաստանի ղեկավարությունը հարկադրված կլինի կառուցողական դիրք բռնել բանակցություններում եւ քայլեր կատարել հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- «Թրենդին» ասել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ …

կարդալ ավելին

Սիրո պատմություն կամ 9 ուզողները

15.02.2008

Տարօրինակ զուգադիպությամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավը համընկավ Սուրբ Սարգսի տոնից հետո հայտարարված Սիրո միամսյակի հետ։ Սե՜ր… ինչ ընդարձակ են քո իմաստն ու տեսակները. սեր առ Աստված, սեր առ ծնողներ, երեխաներ, սեր հակառակ սեռի հանդեպ, որը, որպես կանոն, վերածվում է սիրո մի պատմության։ Պատմություններն էլ, իրենց հերթին, ունենում են կամ տխուր վախճան, կամ էլ երջանիկ վերջաբան։ Սիրո …

կարդալ ավելին

AD HOMINEM

15.02.2008

Ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոն ժամանակին դիտարկել է.«Ոչ ոք զերծ չէ հիմարություն ասելուց՝ ահավոր է սակայն, երբ դա արվում է լրջությամբ»։ Խոսքը վերաբերում է վերջին մի քանի ամիսների ընթացքին հայրենի իշխանությունների ներկայացուցիչների կողմից տարբեր հեռուստաալիքներից մեր ժողովրդի կենաց պատեհ-անպատեհ ասվող-լսվող խոսքերին: Ու քանի առիթն էլ հենց մոտ օրերս կայանալիք նախագահական ընտրություններով է ներկայանում, իշխանական ճամբարի տարբեր տրամաչափի …

կարդալ ավելին

Հո օդից չի՞ ընկել

15.02.2008

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի նախընտրական շտաբի պետ Կարապետ Հակոբյանն «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշել է, որ իրենց թեկնածուին Հայաստանի բոլոր բնակավայրերում էլ լավ են ընդունում, եւ, որ իրենք, բացի բարի խոսքից, ուրիշ բան չեն լսել, ու իրենց ասածն էլ մարդիկ լավ են ընկալում: Նա նշել է, որ իրենք հանդիպումներն անցկացնում են դրսում, ոչ փակ …

կարդալ ավելին

Հաջողությունների միակ երաշխիքը

15.02.2008

Քաղաքագետ չեմ, ոչ էլ սոցիոլոգ եւ իմ իրավասությունից դուրս եմ համարում երկրում ստեղծված անբարեհաճ իրավիճակից դուրս գալու մեր ժողովրդի հետագա անելիքների մասին կանխատեսումներ անել: Սակայն մի թեթեւ ծանոթ լինելով հասարակական խնդիրներին, իմ համոզմամբ՝ հասարակության բոլոր խավերի բարեկեցության հավասար պայմանների ապահովման գաղափարն է, որ կարող է հուզել երկրի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր հայի: Անկասկած, նման գաղափարի առաջադրումը …

կարդալ ավելին

Հրկիզում շտաբներում

13.02.2008

Ըստ ՀՀ Ոստիկանության՝ երեկ ժամը 11:00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Երեւանի Ազատության պողոտայի 12 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մուտքի դուռը` պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Իսկ փետրվարի 10-ին, ժամը 11:40-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Վարազդատ Պետրոսյանը եւ հայտնել, որ փետրվարի 9-ի ժամը 21:10-ից մինչեւ …

կարդալ ավելին

Չկողմնորոշվածները

13.02.2008

Նախորդ շաբաթվա վերջին «Ժառանգություն» կուսակցությունն, ըստ իր իսկ նախնական որոշման, արդեն պետք է հայտարարած լիներ, թե նախագահի որ թեկնածուին է սատարելու: Ընտրություններին մնացել է 8 օր, սակայն «Ժառանգությունը» դեռ չի հրապարակել իր որոշումը: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Ա1+»-ին փոխանցել է, որ «Ժառանգությունը» երեկ եւս պետք է քննարկեր, թե որ թեկնածուին պետք է սատարեր: Բայց, …

կարդալ ավելին

Սենսացիա չկա

13.02.2008

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` երեկ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով շաբաթ օրը միացել էր ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասել է, թե ՀՀԿ-ն իր վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ կարտահայտի ՀՀԿ առաջիկա գործադիր մարմնի նիստում: Չնայած սրան` Գ. Սահակյանն ասել է, թե այդ Ս. Միքայելյանի պահվածքն իրենց համար «սենսացիա չէ, եւ մենք դրան մեծ նշանակություն …

կարդալ ավելին

«Հաճախորդը» չի միանում

13.02.2008

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ չի բացառել, որ մինչեւ քվեարկությունն ընդդիմադիր դաշտում լինեն միավորումներ: Ըստ նրա` այսօր բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է. «Մենք հարյուր հազարանոց թիմ ենք: Այսօր տարբեր կուսակցություններից, այդ թվում` իշխող կուսակցություններից, մեզ համար աշխատում եւ քարոզում են»,- ասել է նա: «Ցանկացած միավորում պետք է լինի փաստարկված, հանրության, ժողովրդի համար հասկանալի: Եվ …

կարդալ ավելին

Չի վառվել

13.02.2008

«Հոկտեմբերի 27»-ի գործը մեզ մոտ չկա եւ, ընդհանրապես, քաղաքական աղմկահարույց գործեր մեզ մոտ չեն եղել»,- շաբաթ օրը ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի արդյունքում ոչնչացված փաստաթղթերի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայության ղեկավար Լանա Մշեցյանը: Նա երեկ մամուլին տեղեկացրել է, որ գրեթե ամբողջությամբ փրկվել է Քաղաքացիական ակտերի գործակալության եւ նոտարական …

կարդալ ավելին