Նախորդ շաբաթվա վերջին «Ժառանգություն» կուսակցությունն, ըստ իր իսկ նախնական որոշման, արդեն պետք է հայտարարած լիներ, թե նախագահի որ թեկնածուին է սատարելու: Ընտրություններին մնացել է 8 օր, սակայն «Ժառանգությունը» դեռ չի հրապարակել իր որոշումը: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն «Ա1+»-ին փոխանցել է, որ «Ժառանգությունը» երեկ եւս պետք է քննարկեր, թե որ թեկնածուին պետք է սատարեր: Բայց, ինչպես հասկանում եք, սա դեռ չի նշանակում, որ «Ժառանգությունը» որոշում է կայացնելու: