«Հոկտեմբերի 27»-ի գործը մեզ մոտ չկա եւ, ընդհանրապես, քաղաքական աղմկահարույց գործեր մեզ մոտ չեն եղել»,- շաբաթ օրը ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի արդյունքում ոչնչացված փաստաթղթերի վերաբերյալ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայության ղեկավար Լանա Մշեցյանը: Նա երեկ մամուլին տեղեկացրել է, որ գրեթե ամբողջությամբ փրկվել է Քաղաքացիական ակտերի գործակալության եւ նոտարական բաժնի արխիվը: